ԳլխավորԼուր

Հուլիսի 4-ը միասնական քննությունների երկրորդ օրն է

Վաղը՝ հուլիսի 4-ը, միասնական քննությունների երկրորդ օրն է:

Դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» (1598 դիմորդ), «Աշխարհագրություն» (286), «Քիմիա» (349) առարկաներից:

47 քննական կենտրոնից գործելու է 23-ը, որից 8-ը՝ մայրաքաղաքում:

Մայրաքաղաքում «Աշխարհագրություն» առարկան հայտագրած 75 դիմորդ քննությունը հանձնելու է թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: Թիվ 189 դպրոցի քնն. կենտրոնում 129 հոգի «Քիմիա» է հանձնելու: Մնացած 6 քննական կենտրոններում միայն «Հայոց պատմությոն» են հանձնելու՝ ընդհանուր 558 հոգի:

ԳԹԿ-ն ներկայացնում է քննական կենտրոնների ցանկը:

▪️Արագածոտնի մարզ, Աշտարակի թիվ 1 դպրոց

▪️Արարատի մարզ, Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց

▪️Արմավիրի մարզ, Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց

▪️Գեղարքունիքի մարզ, Գավառի թիվ 1 հիմնական դպրոց

▪️Գավառի թիվ 3 հիմնական դպրոց Լոռու մարզ,

▪️Վանաձորի թիվ 24 միջն. դպրոց

▪️Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց

▪️Կոտայքի մարզ, Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց

▪️Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոց

▪️Շիրակի մարզ, Օյունջյան թիվ 21 միջն դպրոց
▪️Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց
▪️Սյունիքի մարզ, Գորիսի թիվ 3 դպրոց

▪️Կապանի թիվ 2 դպրոց Վայոց Ձորի մարզ,
▪️Եղեգնաձորի ավագ դպրոց
▪️Տավուշի մարզ, Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց

▪️Երևանի թիվ 11 հիմնական դպրոց, Հ/Ա Բ2 թ.
▪️թիվ 14 հիմնական դպրոց, Ե. Քոչար, 12/1
▪️թիվ 170 ավագ դպրոց, Ավան, Թումանյան 3
▪️թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1 թաղ., Տիգրան Պետրոսյան փողոց
▪️թիվ 190 ավագ դպրոց, Հ/Ա Բ2 թաղամաս,
▪️թիվ 200 հիմնական դպրոց, Դավիթաշեն, 1 թաղ ., Տ. Պետրոսյան փողոց
▪️թիվ 44 հիմնական դպրոց, Մ. Ավետիսյան 89
▪️թիվ 88 հիմնական դպրոց, Նոր Նորքի 7:

Comment here