ԳլխավորԼուր

Վաղը «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունն է

Մաթմատիկա

Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։

Վաղը՝ փետրվարի 4-ին, նախատեսված է քննություն «Մաթեմատիկա» առարկայից, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հայտագրված է ընդհանուր 2950 դիմորդ, այդ թվում Երևանում՝ 1025, մարզերում 1925 դիմորդ։

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում (10) և մարզերում (19): Վաղը գործելու է 26 քննական կենտրոն, որից 9-ը՝ Երևանում. թիվ 57 հիմնական, թիվ 189 ավագ, թիվ 190 ավագ, թիվ 62 ավագ, թիվ 170 ավագ, թիվ 118 ավագ, թիվ 135 հիմնական, թիվ 155 հիմնական և թիվ 168 հիմնական դպրոցներում:

Միասնական քննություն հանձնելու համար հայտագրված է 6856 դիմորդ, որոնցից 4222-ը հանձնելու է 2, իսկ 2636-ը՝ 1 առարկա։