ԳլխավորԼուր

Միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Դիմորդները քննություն են հանձնում

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

• 15.01.2023 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»

• 22.01.2023 թ. — «Օտար լեզուներ»

• 29.01.2023 թ. — «Հայոց լեզու և հայ գրականություն»

• 04.02.2023 թ. — «Մաթեմատիկա»

• 05.02.2023 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

• 12.02.2023 թ. — «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: