ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն հրապարակել է «Մաթեմատիկա» միասնական քննության թեստերն ու պատասխանները

Մաթմատիկա

ՀՀ 26 քննական կենտրոններում հունիսի 18-ին անց է կացվել միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից։

Նախատեսվում էր, որ քննություն է հանձնելու 4979 դիմորդ։

Գնահատման ու թեստավորման կենտրոնը հրապարակել է թեստերն ու ճիշտ պատասխանները։

Թեստեր 1 2 3 4

Պատասխաններ 1 2 3 4

Հիշեցնենք, որ քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13.00-14.00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակում է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 23-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

Միասնական քննության հաջորդ օրը հունիսի 22-ն է («Հայոց պատմություն», «Ֆիզիկա»)։

Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 25-ն է։

Հիշեցնենք, որ բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար։

2021/2022 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ

Comment here