Այսօր՝ հունիսի 20-ին, 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունների չորրորդ օրն էր. դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Հայտարարագրված էր 4349 դիմորդ։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Հայոց լեզու և հայ գրականություն»
Արդյունքները կհրապարակվեն հինգ օր անց, իսկ քննությունից հետո 6-րդ օրը նախատեսված է բողոքարկման համար։
Միասնական քննությունների երկրորդ փուլի հաջորդ քննությունը հունիսի 23-ին է «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» առարկաներից։
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները կկայանան հունիսի 9-ից հունիսի 27-ը։ Հայտագրվել է 13 հազար 456 դիմորդ։