Հուլիսի 5-ը միասնական քննությունների 2-րդ փուլի 2-րդ օրն էր: «Օտար լեզու» հանձնելու համար հայտագրվել են՝ անգլերեն՝ 77, ֆրանսերեն՝ 2, գերմաներեն՝ 1 դիմորդ, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Իսպաներեն և իտալերեն այս փուլում հայտագրող չի եղել, պարսկերեն նաև առաջին փուլում չեն հանձնել:
Գնահատման և թեստավորման կենտրոնը ներկայացրել է թեստերն ու պատասխանները։