Հունիսի 10-ին մեկնարկել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը։
Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ» առարկայից, տևողությունը՝ 2.5 ժամ, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Քննություն հանձնողների թիվն ամենամեծն է, անգլերեն հանձնելու է 5917 հոգի (մարզերում՝ 3713, Երևանում՝ 2260), գերմաներեն՝ 52 (մարզերում՝ 40, Երևանում՝ 12), ֆրանսերեն՝ 25 (մարզերում՝ 16, Երևանում՝ 9), իսպաներեն՝ 3 (Երևանում):
Պարսկերեն և իտալերեն այս փուլում հայտագրողներ չկան:
Զբաղված է լինելու 46 քննական կենտրոն, 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում:
Երևանի միասնական քննական կենտրոնները.
- Թիվ 6 հիմնական դպրոց,
- թիվ 11 հիմնական դպրոց,
- թիվ 14 հիմնական դպրոց,
- թիվ 20 հիմնական դպրոց,
- թիվ 29 ավագ դպրոց,
- թիվ 35 հիմնական դպրոց,
- թիվ 57 հիմնական դպրոց,
- թիվ 88 հիմնական դպրոց,
- թիվ 118 ավագ դպրոց,
- թիվ 135 հիմնական դպրոց,
- թիվ 155 հիմնական դպրոց,
- թիվ 166 հիմնական
- թիվ 168 հիմնական դպրոց,
- թիվ 170 ավագ դպրոց,
- թիվ 189 ավագ դպրոց,
- թիվ 190 ավագ դպրոց,
- թիվ 200 հիմնական դպրոց:
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան կամ ներկայացնել առցանց:
Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության համար այս փուլում հայտագրվել է 15 970 դիմորդ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews