ԳլխավորԼուր

Բուհերի ընդունելության համար այս փուլում հայտագրվել է 15 970 դիմորդ

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում միասնական քննություններ են (25 հունվարի, 2025)

Մայիսի 10-ին ավարտվել է ապրիլի 15-ից մեկնարկած՝ 2025 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանն Usanogh.am-ին տեղեկացրեց, որ այս փուլում հայտագրվել է 15 970 դիմորդ. այս թիվը ներառում է նաև մոտ 3 000 ներբուհական քննությունների համար հայտագրվածների թիվը։

2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել էր 11 հազար 608 դիմորդ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews