ԳլխավորԼուր

Ուշադրություն դիմորդներին. սկսվում է միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը

Քննություն, դիմորդ

Ապրիլի 15-ից Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2025 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը

Դիմորդը (շրջանավարտը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն ներ ը հանձնելու կամ հանձնած քննություն ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։ Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում։

Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հանձնել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։

Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը։

Դիմորդը (շրջանավարտը), եթե ունի ուժի մեջ գտնվող միասնական քննության գնահատական և չի ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, ապա հայտագրում է բուհը, մասնագիտությունը և պահպանում տվյալ մասնագիտության համար սահմանված քննության(ների) գնահատական(ներ)ը։

Ընդունելության դիմում հայտը լրացնելու համար անհրաժեշտ են նաև՝

  • 3х4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։

Միասնական քննությունների վճարից ազատվում են

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews