Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Չեմպիոն դարձավ սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը (լուսանկարում), ով 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր: Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Ներկայացնում ենք հայ շախմատիստուհիների արդյունքները.
- ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 միավոր
- ՄԳ Էլինա Դանիելյան՝ 7 միավոր
- ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր
- ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 6.5 միավոր
- ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 6.5 միավոր
- ԿՄԳ Մարիա Գևորգյան՝ 5 միավոր
- Սոնա Կրկյաշարյան՝ 5 միավոր
- Անի Նահապետյան՝ 4 միավոր
- Գաբրիելա Հարությունյան՝ 4 միավոր
Առաջնության շրջանակներում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման:


