ԳլխավորԼուր

Էմին Օհանյանը արծաթե մեդալ է նվաճել Մ20 շախմատի աշխարհի առաջնությունում

Էմին Օհանյան

17–ամյա շախմատիստ Էմին Օհանյանը դարձել է աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Էմինը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և Ղազախստանը ներկայացնող Նոգերբեկ Կազիբեկի հետ կիսել 1-2-րդ հորիզոնականները»,– ասված է հաղորդագրությունում։

Լրացուցիչ ցուցանիշներով շախմատիստը դարձել է արծաթե մեդալակիր:

Մեկ այլ հայ շախմատիստ՝ Մամիկոն Ղարիբյանը, վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարիամ Մկրտչյանն էլ աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում է զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։