Վաղը՝ հունիսի 14-ին, բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի երկրորդ օրն է, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Դիմորդները քննություն են հանձնելու «Օտար լեզուներ»-ից։ Դրանք անցկացվելու են 40 քննական կենտրոններում, դրանցից 14-ը Երևանում են, 26-ը՝ մարզերում:
Մարզերում անգլերեն է հանձնելու 3378, գերմաներեն՝ 34 և ֆրանսերեն՝ 21 դիմորդ:
Երևանում անգլերեն հանձնողները 2158-ն են, գերմաներեն՝ 13-ը, ֆրանսերեն՝ 18-ը: Իսպաներեն հայտագրած երկու դիմորդներն էլ մայրաքաղաքից են:
Այս փուլում պարսկերեն և իտալերեն հանձնողներ չկան:
Երևանի քննական կենտրոններն են՝
- թիվ 11 հիմնական դպրոց, 160 դիմորդ, անգլերեն,
- թիվ 118 ավագ դպրոց, 120 դիմորդ, անգլերեն,
- թիվ 135 հիմնական դպրոց, 160 դիմորդ, անգլերեն,
- թիվ 14 հիմնական դպրոց, 160, անգլերեն,
- թիվ 155 հիմնական դ., 180, անգլերեն,
- թիվ 168 հիմնական, 160 անգլերեն,
- թիվ 170 ավագ, 140, անգլերեն,
- թիվ 189 ավագ, 198, անգլերեն,
- թիվ 190 ավագ, 180, անգլերեն,
- թիվ 29 ավագ, 180, անգլերեն,
- թիվ 57 հիմնական, 120, անգլերեն,
- թիվ 6 հիմնական, 160, անգլերեն,
- թիվ 62 ավագ, 120, անգլերեն
- թիվ 200 հիմնական, 153 դիմորդ, որից 120 անգլերեն, 13 գերմաներեն, 18 ֆրանսերեն և 2 իսպաներեն հանձնող: