ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ»-ից

Դիմորդ, քննություն

Վաղը՝ հունիսի 13-ին, «Օտար լեզուներ»-ի միասնական քննության օրն է, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Քննությունը կմեկնարկի 9.00-ին, կավարտվի 11.30-ին։

Քննությունը հայտագրված դիմորդների թվով ամենամեծն է, զբաղված է լինելու 37 քննական կենտրոն, 14-ը՝ Երևանում և 23-ը՝ մարզերում:

Երևանի միասնական քննական կենտրոնները

  • Երևան՝ թիվ 11 հիմնական դպրոց,
  • թիվ 14 հիմնական դպրոց,
  • թիվ 29 ավագ դպրոց,
  • թիվ 57 հիմնական դպրոց,
  • թիվ 62 ավագ դպրոց,
  • թիվ 88 հիմնական դպրոց,
  • թիվ 118 ավագ դպրոց,
  • թիվ 135 հիմնական դպրոց,
  • թիվ 155 հիմնական դպրոց,
  • թիվ 168 հիմնական դպրոց,
  • թիվ 170 ավագ դպրոց,
  • թիվ 189 ավագ դպրոց,
  • թիվ 190 ավագ դպրոց,
  • թիվ 200 հիմնական դպրոց:
  1. Անգլերեն հանձնելու է 5491 հոգի՝ մարզերում՝ 3371, Երևանում՝ 2120;
  2. Գերմաներեն՝ 57, մարզերում՝ 50, Երևանում՝ 7;
  3. Ֆրանսերեն՝ 40, մարզերում՝ 25, Երևանում՝ 15;
  4. Իտալերեն՝ 3, մարզերում՝ 2, Երևանում՝ 1:

Իսպաներեն և պարսկերեն այս փուլում հայտագրողներ չկան:

Հիշեցնենք, որ հաջորդ քննությունը «Մաթեմատիկա»-ն է հունիսի 16-ին։ Միասնական քննությունների երկրորդ փուլում հայտագրվել է 13 հազար 456  դիմորդ։