ԳլխավորԼուր

«Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն». միասնական քննությունների նախնական արդյունքները

ԳԹԿ-ն հրապարակել է հունիսի 11-ի «Օտար լեզու» միասնական քննության նախնական արդյունքները (բացառությամբ պարսկերենի ու իսպաներենի)։

«Անգլերեն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները

Հայտագրվել է 4346, մասնակցել է 4271 մարդ։

Միջին միավորը 14.5 է։

Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 356-ը (մասնակիցների 8.3 տոկոսը)։

18-20 միավոր է ստացել 1233 մարդ կամ մասնակիցների 28.9 տոկոսը, նրանցից 20 միավոր ստացել է 31 մարդ։

2020-ին անգլերենի միասնական քննություն էր հանձնել 1773 մարդ, միջին միավորը 14.6 էր, 18-20 միավոր ստացել էր 516-ը (29.1 տոկոս)։

«Գերմաներեն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները

Հայտագրվել է 85, մասնակցել է 84 մարդ։

Միջին միավորը 13.6 է։

Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 12-ը (մասնակիցների 14.3 տոկոսը)։

18-20 միավոր է ստացել 13 մարդ կամ մասնակիցների 15.5 տոկոսը, նրանցից 20 միավոր ոչ ոք չի ստացել։

2020-ին գերմաներենի միասնական քննություն էր հանձնել 57 մարդ, միջին միավորը 15.1 էր, 18-20 միավոր ստացել էր 18-ը (31.6 տոկոս)։

«Ֆրանսերեն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները

Հայտագրվել է 74, մասնակցել է 74 մարդ։

Միջին միավորը 14.7 է։

Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 6-ը (մասնակիցների 8.1 տոկոսը)։

18-20 միավոր է ստացել 18 մարդ կամ մասնակիցների 10.8 տոկոսը, նրանցից 20 միավոր ստացել է 1-ը։

2020-ին ֆրանսերենի միասնական քննություն էր հանձնել 51 մարդ, միջին միավորը 15.5 էր, 18-20 միավոր ստացել էր 17-ը (33.3 տոկոս)։

Վերջնական արդյունքները հրապարակվում են քննությունից 5 օր անց, այս դեպքում՝ հունիսի 16-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

Comment here