ԳլխավորԼուր

Հանդիպում քննիչի թեկնածուների հետ` քննաշրջանին ընդառաջ

Հունիսի 15-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը քննաշրջանին ընդառաջ հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված 2-րդ խմբի ունկնդիրների հետ, տեղեկացնում են Ակադեմիայի լրատվական ծառայությունից: Ուսուցման առաջին հատվածն ավարտվել է, որից հետո նախատեսվում է անցկացնել 2 բանավոր քննություն: Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննաշրջանին հաջորդելու է 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

Ռեկտորը ներկայացրեց քննությունների անցկացման կարգը, պատասխանեց ունկնդիրներին հուզող հարցերին: Քննիչի թեկնածուները երախտագիտութուն հայտնեցին հանդիպման անցկացման և հետաքրքրող հարցերի պարզաբանումները ստանալու հնարավորության համար:

Comment here