ԳլխավորԼուր

Արայիկ Հարությունյանը հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։

Նախագահ Հարությունյանը խոսել է վերջին պատերազմի ընթացքի և հետևանքների մասին, ներկայացրել Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների ծրագրերը:

Արայիկ Հարությունյանն   ընդգծել է,  որ այսօր հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ է միասնական լինել: Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների   հարցերին, այնուհետև՝ բուհի ղեկավարության հետ քննարկել կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Comment here