ԳլխավորԼուր

Դիպլոմներ և դրամական պարգևներ՝ արցախցի դպրոցականներին

Ապրիլի 6-ին Ստեփանակերտի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ԱՀ դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված և բարձր արդյունքների հասած մասնակիցների պարգևատրման արարողությունը, հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից։

Օլիմպիադայի հանրապետական փուլում տարբեր առարկաներից հաղթող ճանաչված և առաջին, երկրորդ, երրորդ մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին շնորհվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներ և դրամական պարգևներ:

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը շնորհավորել է հաղթող աշակերտներին և նրանց ուսուցիչներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, որոնք կնպաստեն կրթական համակարգի հիմքերի կայունացմանն ու ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է 64 աշակերտ։