Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Շուշիի «Վարանդա» երգչախմբի մանկական և պատանեկան կազմերը տեսագրել են Սուրբ ծննդյան Ավետիսը` ի նշան խաղաղության, միասնության և արդարության վերականգնման, տեղեկացնում են «Երազանք» հիմնադրամից:
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։
Ճանապարհը շարունակում է փակ մնալ։