ԳլխավորԼուր

Արցախցի Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները նոր ռեկորդներ են սահմանել

Այսօր ընդունել եմ աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին, ֆեյսբուքյան ղջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Շնորհավորել եմ տղաներին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում սահմանած նոր ռեկորդների համար, որոնք տղաները նվիրել են Արցախի Հանրապետության օրվան: Նաև հայտնել եմ իմ խորին շնորհակալությունը, քանի որ մարզական նման միջոցառումները մեծապես նպաստում են Արցախի ճանաչելության բարձրացմանը ողջ աշխարհում»,-նշված է գրառման մեջ:

Comment here