ԳլխավորԼուր

ՌԴ-ն վերսկսել է կանոնավոր ավիաչվերթները եւս 3 երկրի հետ

Ռուսաստանը վերսկսում է (փոխադարձության հիմունքներով) ավիաչվերթները Եգիպտոսի, Արաբական միացյալ էմիրությունների եւ Մալդիվների հետ։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Օպերատիվ շտաբը նման որոշում է ընդունել՝ ելնելով նշված երկրների կորոնավիրուսային իրավիճակի գնահատականներից, այն է՝ 40 նոր վարակում 14 օրվա մեջ՝ 100 000 մարդու հաշվով, 7 օրում նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման ոչ ավելի, քան 1 գործակից եւ այլն։

Ավելի վաղ իրենց սահմանները ՌԴ-ի համար բացել են Թուրքիան, Աբխազիան, Տանզանիան, Չեռնոգորիան, Խորվաթիան, Բելառուսը, Մեծ Բրիտանիան, Սերբիան, Բուլղարիան, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը եւ Մեքսիկան։

Comment here