ԳլխավորԼուր

Ապրիլի 1-ից կավելանա Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթների թիվը

Ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթների թիվը կավելանա. ռուսաստանցիները կկարողանան մեր երկիր ժամանել ոչ միայն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլ նաև տարածարջանային այլ օդանավակայաններից: Այդ մասին նշված է ՌԴ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ դաշնային շտաբի հայտարարության մեջ:

«Ռուսաստանից ավիաչվերթների թիվը կավելանա դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս և Արաբական Միացյալ Էմիրություններ:

Կավելանա թռիչքների քանակը դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, շաբաթական մեկ թռիչք ՝ փոխադարձ հիմունքներով Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից, բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, որոնց հետ կապված որոշումներն ընդունվել են ավելի վաղ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ ՌԴ-ն ապրիլի 1-ից կվերականգնի կանոնավոր ուղևորափոխադրումները Գերմանիայի, Շրի-Լանկայի, Վենեսուելայի, Սիրիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ:

Comment here