ԳլխավորԼուր

Մեկնարկում է Ճապոնական ֆիլﬔրի 16-րդ փառատոնը Հայաստանում

Ճապոնական ֆիլմերի փառատոն

Փետրվարի 22-ին մեկնարկում է Ճապոնական ֆիլﬔրի 16-րդ փառատոնը Հայաստանում։

«Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությունը սիրով հրավիրում է ներկա գտնվելու Ճապոնական ֆիլﬔրի 16-րդ փառատոնի բացման արարողությանը և Յամագուչի Յոշիտակայի «Սամուրայ կատուն» ֆիլﬕ ցուցադրմանը, որը տեղի կունենա ս.թ. փետրվարի 22-ին, ժամը 18։30-ին «Մոսկվա» կինոթատրոնի «Կապույտ» դահլիճում»,-նշված է դեսպանատանհաղորդագրության մեջ։

Հավելենք, որ փառատոնի շրջանակում ճապոնական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Էջմիածինում, Գյումրիում ու Արմավիրում։