ԳլխավորԼուր

Որ երկրներից են ամենաշատ ուսանողները Հայաստանում

ՀՀ ուսումնական հաստատություններից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ստորաբաժանումը քարտեզագրել և ամփոփել է 2021-2022 ուստարում Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ բուհերի և երկրների:

Մասնավորապես 2021-2022 թթ. ուստարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում են 3.760 օտարերկրացի և 4.248 սփյուռքահայ ուսանողներ:

Հայաստանի պետական բուհերում ամենաշատ ուսանողներն ունեն Հնդկաստանը (612), Իրանը (270), Հորդանանը (2015), Շրի Լանկան (108), ոչ պետական բուհերում՝ կրկին Հնդկաստանը (1375), Վրաստանը (196), Իրաքը (190), Իրանը (120)։

Ընդհանուր առմամբ Հայաստանում սովորում են 50 երկրների քաղաքացիներ։

Առավել մանրամասն՝ հետևյալ հղմամբ: