ԳլխավորԼուր

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կրկին պարտվեց

Ազգերի լիգայի B դիվիզիոնի չորրորդ տուրի պատասխան հանդիպման շրջանակում` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Շոտլանդիայի ընտրանուն։

Չնայած նրան, որ առաջին գոլը խփեց Վահան Բիչախչյանը հանդիպման արդեն 6-րդ րոպեին, խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-4 հաշվով։

Ի դեպ, հայաստանյան թիմը հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. գլխավոր մրցավարն Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա) կարմիր քարտ էր ցույց տվել ու դաշտից հեռացրել Արման Հովհաննիսյանին (առաջին խաղակեսի վերջում) ու Կամո Հովհաննիսյանին։

Հավաքականների նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 8-ին՝ Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում։ Մեր թիմը պարտվել էր 0։2 հաշվով։