ԳլխավորԼուր

Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանից բարձր 2 ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է

Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի երկու ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում, տեղեկացնում է «Transfermarkеt»–ը։

Միլանի «Ինտերի» 36-ամյա ֆուտբոլիստի  տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո: Տրանսֆերային նույն արժեքն ունի միայն «Ռեալի» 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Այս տարիքային կատեգորիայում տարբեր դիրքերում խաղաղող ֆուտբոլիստների շարքում առավել բարձր արժեք ունեն Լիոնել Մեսսին (37 տարեկան, 20 միլիոն եվրո), Ռոբերտ Լևանդովսկին (36 տարեկան, 15 միլիոն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուն (40 տարեկան, 12 միլիոն եվրո), Կարիմ Բենզեման (37 տարեկան, 8 միլիոն եվրո) և Թոմաս Մյուլլերը (35 տարեկան, 6 միլիոն եվրո):