ԳլխավորԼուր

Դանիացի ֆուտբոլիստին սրտամկանի դեֆիբրիլյատոր կտեղադրեն

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին սրտամկանի դեֆիբրիլյատոր կտեղադրեն:

Սրտի դեֆիբրիլյատորը թույլ է տալիս կանխել սրտի աշխատանքի հանկարծակի դադարեցումը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում՝ Դանիայի ու Ֆինլանդիայի հավաքականների հանդիպման ժամանակ, խաղի 43-րդ րոպեին, Քրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը։ Խաղն ընդհատվել էր։ Ֆուտբոլիստը հիվանդանոց էր տեղափոխվել, ավելի ուշ նրա վիճակը կայունացել էր։

Comment here