Եվրո-2020-ի հերթական՝ Կոպենհագենում ընթացող Դանիա-Ֆինլանդիա հանդիպման առաջին մասում արտակարգ դեպք տեղի ունեցել. Դանիայի հավաքականի ավագ Քրիստիան Էրիկսենը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Նրան ուշքի բերելու բոլոր փորձերն անհաջողությամբ են ավարտվել։
Խաղն ընդհատվել է։
29-ամյա Էրիկսենը հանդես է գալիս Միլանի «Ինտեր»-ում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։