ԳլխավորԼուր

«Արսենալը»՝ Անգլիայի գավաթակիր

Անգլիայի ֆուտբոլի գավաթակիր 14-րդ անգամ դարձավ Լոնդոնի «Արսենալ»-ը:

«Ուեմբլի» մարզադաշտում կայացած եզրափակչում մրցեցին Լոնդոնը ներկայացնող երկու թիմերը` «Չելսի»-ն և «Արսենալ»-ը: «Զինագործներին» հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով: «Արսենալ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ «Չելսի»-ի միակ գնդակը խփեց Պուլիշիչը:

Այս հաղթանակով «Արսենալ»-ը նվաճեց նաեւ Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

 

Comment here