Երևանում բացվել է լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիան։
Մարզադպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2022թ. գարնանը: Սա Երևանի Կենտրոն համայնքում զրոյից կառուցված և լեգենդար ֆուտբոլիստի անուն կրող առաջին մարզադպրոցն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:
Ֆոտբոլային ակադեմիան համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին: Ունի արհեստական խոտածածկով բարձր որակի խաղադաշտ, ադմինիստրատիվ շենքը ներառում է ջեռուցման և օդափոխության համակարգ, լսարաններ, աշխատասենյակներ, հանդերձարաններ և մարզասրահ:
Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետը, ԿԳՄՍ նախարարը, անվանի մարզիկներ, հյուրեր։