ԳլխավորԼուր

Կարիմ Բենզեման նվաճեց «Ոսկե գնդակ -2022»-ը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր:

France Football հեղինակավոր հանդեսի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում:

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց նվաճեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։

Տարվա լավագույն հարձակվողն է «Բարսելոնայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

Լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան։

Լավագույն ֆուտբոլիստուհին «Բարսելոնայի» խաղացող Ալեքսիա Պուտելյասն է։

Տարվա լավագույն թիմ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթին»։