Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակ»-ը արտագնա խաղում մրցեց Բուխարեստի «Ստյաուա»-ի հետ:
Պարտվելով 3-0 հաշվով՝ Գյումրու «Շիրակ»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին իսկ փուլից։
Ժամեր առաջ տեղի էին ունեցել նաեւ «Ալաշակերտ»-«Ռենովա» (Հս. Մակեդոնիա) եւ «Կայրաթ»-«Նոա» հանդիպումները։ Պարտվելով համապատասխանաբար 0-1 եւ 4-1 հաշվով՝ հայկական այդ երկու թիմերը եւս դուրս մնացին հետագա պայքարից։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի լիգայի որակավորման փուլի հանդիպումներն անցկացվում են մեկ խաղով:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։