Փարիզում դեկտեմբերի 2-ին կայացել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությունը։
France Football-ի վարկածով՝ 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, որը, ի դեպ, արդեն 6-րդ անգամ է նվաճում այն։
Լավագույն տասնյակում են նաեւ Վիրջիլ Վան Դայկը («Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Կիլիան Մբապեն («Պարի Սեն Ժերմեն»), Ալիսոնը («Լիվերպուլ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Բերնարդո Սիլվան («Մանչեսթեր Սիթի») եւ Ռիյադ Մահրեզը («Մանչեսթեր Սիթի»)։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։