ԳլխավորԽոսք

Ֆուտբոլային խրախճանք՝ հայ ռազմագերիների ֆոնին․ ԵԱ-2020-ն այցելում է Բաքու. armsport.am

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ մինչ օրս պահվում են հայ ռազմագերիներ (ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 200 -usanogh.am), այսօր կկայանա Եվրոպայի առաջնության հերթական հանդիպումը։ Ֆուտբոլիստներն ու երկրպագուները հանգիստ, ասես ոչինչ էլ չի կատարվել ու չի կատարվում, կայցելեն մի երկիր, որն ընդամենը մի քանի ամիս առաջ հրահրել էր պատմության ամենադաժան պատերազմներից մեկն ու դեռ շարունակում է իր չարագործություններն արդեն ՀՀ սահմաններից ներս, նշում է armsport.am-ը։

«Սպորտը դուրս է քաղաքականությունից»,- կմտածեն «մարդասեր» եվրոպացիները։ Իսկ մենք նրանց կհիշեցնենք դեռ մի քանի ամիս առաջ տեղի ունեցածը՝ կապված Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) որոշման հետ։

Եվ այսպես, հոկեյի 2021 թվականի աշխարհի առաջնությունը պիտի կայանար Բելառուսում, բայց երկրի նախագահական ընտրություններն այնքան էլ Եվրոպայի սրտով չէին։

Բելառուսի մայրաքաղաքում մրցաշարը չանցկացնելու հարցն օրակարգ եկավ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օգոստոսին կայացած նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելուց անմիջապես հետո, որին հաջորդեցին շարունակական զանգվածային բողոքները: Սպորտային և քաղաքական մի շարք կազմակերպություններ, այդ թվում ՝ Եվրախորհրդարանը, կոչ արեցին IIHF–ին Բելառուսից խլել Աշխարհի գավաթն անցկացնելու իրավունքը՝ երկրում մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների, ինչպես նաև ծանր իրավիճակի պատճառով:

Թեպետ Բելառուսի նախագահն իր հերթին նշել էր, որ առաջնությունը Մինսկից տեղափոխելու հիմքեր չկան՝ խոստանալով կազմակերպել «բացարձակապես անվտանգ» և նույնիսկ «պատմության մեջ լավագույն» առաջնությունը, մրցաշարը, այնուամենայնիվ, տեղափոխվեց։ Այն կայացավ Լատվիայում։

Ընդգծենք, որ թեև Բելառուսում, գուցե, խախտվում էին մարդու իրավունքները, բայց այնտեղ ներքաղաքական հարցեր էին, իսկ Ադրբեջանը, որն այսօր խրախճանք է կազմակերպում Եվրոպայի համար, խախտել և խախտում է մարդու կյանքի իրավունքը։ 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here