ԳլխավորԼուր

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստանում է՝ ամեն ինչ նորից սկսելու վճռականությամբ. «Ազատություն»

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստանում է, տեղեկացնում է «Ազատությունը»։

4 ամիս ադրբեջանական գերության մեջ անցկացրած կինը կրկին Հայաստանում է՝ ամեն ինչ զրոյից սկսելու հաստատակամությամբ։

Ի դեպ, Մարալը վարսավիր է, մատնահարդար, ու տեսանյութում ժպտալով ասում է, որ աշխատանք է փնտրում։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում։

Հիշեցնենք, որ Մարալ Նաջարյանն ու Վիգեն Էուլջեքյանը  անհետացել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ հրադադար հաստատելուց անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին (այլ տվյալներով` 11-ին): Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք գերի են ընկել:

Օրեր անց Վիգեն Էուլջեքյանին, որ տաքսիստ էր, Ադրբեջանը ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան։

Այս տարավա հունիսին նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ «ահաբեկչության, կազմակերպված հանցագործության մեջ մասնակցության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքներով:

Էուլջեքյանը հինգ տարի կանցկացնի բանտում, իսկ մնացած տարիները՝ խստացված ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

Մարալ Նաջարյանը գերությունից ազատվեց 2021-ի մարտին ու մեկնեց Բեյրութ՝ հարազատների մոտ։

Comment here