ԳլխավորԼուր

ԵԱ. հայ ըմբիշները նվաճեցին 3 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ

Հռոմում հուլիսի 3-ին ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչև 20 տարեկան) առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը։

125 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ և առավելության հասավ 13։2 հաշվով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Եվ այսպես` երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճայինները նվաճեցին 3 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ։

Ոսկե մեդալակիրներ դարձան նաև Մուշեղ Մկրտչյանն ու Հայկ Պապիկյանը, արծաթե մեդալակիր` Հարություն Հովհաննիսյանը, իսկ Հայկ Աբրահամյանը բրոնզե մեդալի արժանացավ։

Հայաստանի հավաքականը երկրորդն է թիմային հաշվարկում։