ԳլխավորԼուրՀայաստանս

ՀՀ բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի հավաքականը դարձել է Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հուլիսի 3-ին Մալթայում կայացած մրցաշարի եզրափակիչում մեր ընտրանին 84:68 հաշվով առավելության է հասել տանտերերի՝ Մալթայի հավաքականի նկատմամբ և դարձել առաջնության հաղթող:

Եզրափակիչ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Քրիս Ջոնսն էր, որը վաստակել է 41 միավոր:

Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչում մրցել էր Անդորրայի հավաքականի հետ և 93։66 հաշվով հաղթանակ տարել։

Խմբային փուլում էլ մեր ընտրանին նախ 100։63 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի հավաքականին, ապա 78։66 հաշվով առավելության էր հասել Սան Մարինոյի թիմի նկատմամբ։