Մարտի 24-ից մեկ շաբաթով կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների եւ սրճարանների գործունեությունը` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների շրջանակում։
Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Մեզ անհրաժեշտ է որոշակի ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ ձևով մոտենալ արգելքներին: Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար: Որոշակի շինարարական աշխատանքներ կդադարեն: Կդադարի նաև տեքստիլ արտադրական ձեռնարկությունների, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը»,- ասաց Փաշինյանը:
Կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով, իսկ պարետատունը կհրապարակի թույլատրելի գործունեության ցուցակը:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց հնարավորինս սահմանափակել տեղաշարժը և տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ավելի վաղ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտարարել էր, որ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։