ԳլխավորԼուր

Վրաստանից Հայաստան է տեղափոխվել շնչառական 27 սարք

Վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերեցին 27 շնչառական սարք։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։

Դեսպանատունը կազմակերպել է շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։

«Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,-նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Comment here