ԳլխավորԼուր

Մոսկվայում չեղարկվում է ինքնամեկուսացման ռեժիմը

Հունիսի 9-ից ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում չեղարկվում է ինքնամեկուսացման ռեժիմը, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր էջում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հունիսի 9-ից իրենց աշխատանքները կվերսկսեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, լուսանկարչատները, անասնաբուժական կլինիկաները, կինո եւ ձայնագրման ստուդիաները, գիտական հաստատությունները։

Հունիսի 16-ից կաշխատեն գրադարանները, թանգարանները, ցուցահանդեսները, կենդանաբանական այգիները, անշարժ գույքի գործակալություները, վարձույթի եւ գովազդային ծառայությունները։

Հունիսի 23-ից կթույլատրվի փողոցային կրպակների, ֆիթնես սրահների, լողավազանների, բաղնիքների, սաունաների, մարզահրապարակների, սրճարանների, ռեստորանների եւ հասարակական սննդի այլ օբյեկտների աշխատանքը։

Սոբյանինը նշել է, որ ժամկետները կարող են փոփոխվել՝ համաճարակային իրավիճակից ելնելով։

 

 

Comment here