ԳլխավորԼուր

Aeroflot-ը կսկսի շաբաթական 2 անգամ Երեւան-Մոսկվա չվերթ իրականացնել

Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին, տեղեկացնում են «Զվարթնոց» օդանավակայանից:

«Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, ովքեր «Շերեմետևո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս-Անջելես, Շանհայ և եվրոպական երկրներ:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Շերեմետևո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղևորները պետք է ունենան ՊՇՌ հետազոտության տեղեկանք (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Հետազոտությունը պետք է արված լինի մեկնելուց ոչ ավելի վաղ, քան 72 ժամ առաջ: Ուղևորը պետք է ուսումնասիրի նաև մեկնման երկրի մուտքի կանոնները և իր մոտ ունենա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Հիշեցնենք նաև, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել Aeroflot ավիաընկերության հետ, հետևյալ հեռախոսահամարներով՝ 📞+374-10-53-21-31, +374-60-477-777, +7-495-223-55-55»:

Comment here