ԳլխավորԼուր

Արմեն Սարգսյանը Երևանում է

Նախագահ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երևան:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում:

Հիշեցնենք՝ արձակուրդը Լոնդոնում անցկացնող նախագահն ու նրա տիկինը վարակվել էին կորոնավիրուսով։ Արմեն Սարգսյանը հունվարի 13-ին տեղափոխվել էր հիվանդանոց։

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատության էր ենթարկվել։

Comment here