ԳլխավորԼուր

Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Այս պահի դրությամբ նախագծման փուլում է փղի՝ հայտնի Բունկայի նոր ազատավանդակը, քանի որ նա պատշաճ ազատավանդակում չէ:  Չափսերը նրան չեն համապատասխանում: Բացի այդ, փիղն այն կենդանին է, որ ստեղծված չէ միայնակ ապրելու համար, ուստի այգին կհամալրվի փղով, երբ լինի նոր ազատավանդակ»,-նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։

Նախատեսում են նաև խաղահրապարակներ կառուցել տարածքում:

Մանրամասները՝ տեսանյութում։