ԳլխավորԼուր

Երևանի կենդանաբանական այգին նոր վագր ունի

Ամուրյան վագր Երեւանի կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով: Բարերարներ, հայր և որդիներ Առաքելյանները այգուն նվիրաբերել են ամուրյան վագրի առանձնյակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո միանալու է վագրերի ընտանիքին: