ԳլխավորԼուր

Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր Երևանի կենդանաբանական այգում տեղի է ունեցել տարեշրջանի բացման արարողությունը, ինչպես նաև գործարկվել է կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ անվճար երթուղին կգործի շաբաթ-կիրակի և տոնական օրերին: Ավտոբուսը շարժվելու է Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանից։