ԳլխավորԼուր

Երևանում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի երթ է իրականացնում

Երթ Երևանում՝ ի աջակցություն Տավուշի

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի իրազեկման երթ է անցկացնում Երևանում: Այն մեկնարկեց Վիկտոր Համբարձումյանի արձանին հարող տարածքից` ուսանողական այգուց։

«Մենք դեմ ենք միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացին և մեր աջակցություն ենք հայտնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Մի եղեք անտարբեր, միացեք»,–բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Ոտքի կանգնեք, քանի դեռ ուշ չէ», «Մեր կռիվը միայն Տավուշում չէ», «Հաջորդը Գեղարքունիքը, Սյունիքն է լինելու, համախմբվեք»,–վանկարկում են երիտասարդները։

Նրանցից մի քանիսը մտան ԵՊՀ՝ թռուցիկներ բաժանելու համար։

Երթ Երևանում՝ ի աջակցություն Տավուշի
Երթ Երևանում՝ ի աջակցություն Տավուշի

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։  Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։