ԳլխավորԼուր

Արցախի շրջափակման 100–րդ օրը ՀՅԴ–ի երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել

Արցախի շրջափակման 100–րդ օրը ՀՅԴ–ի երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել

Արցախի շրջափակման 100-րդ օրը՝ մարտի 21-ին, ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել էր բողոքի ակցիա՝ արցախցու ձայնը լսելի դարձնելու, պայքարի վճռականություն արտահայտելու և հայ ժողովրդի միասնական կամքն ապացուցելու համար։

Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից։

«Այսօր աշխարհի շատ երկրներում, որտեղ կան դաշնակցական կառույցներ և երիտասարդական, ուսանողական և պատանեկան միություններ, նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում, փաստելով, որ դաշնակցական երիտասարդները դիվանագիտական մակարդակով, հանրային բեմերում չեն մոռացել Արցախը և ամեն առիթով միջազգային հարթակներում ներկայացնում են Հայ դատն ու հայկական պահանջատիրությունը։ Այսօր խորհրդանշական օր է, պայքարի 100-րդ օրը։ Արցախը դիմակայում է և իր դիմակայությամբ թշնամուն «ոչ» է ասում՝ պարտադրելով հարգանք և ակնածանք»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

2023-ի հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է  Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները։ Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։