ԳլխավորԼուր

Մարտունիում և Ասկերանում «Թումո» տուփեր են բացվել

Արցախում «Թումոյի» ամբողջական կրթական ցանցի հիմքը դրված է: Այսօր Մարտունիում և Ասկերանում բացված «Թումո» տուփերը 2015-ից գործող Ստեփանակերտի կենտրոնի և ամիսներ առաջ գործարկված Մարտակերտի տուփի հետ միասին նորարական կրթությամբ կապահովեն Արցախի բոլոր պատանիներին։ Ավելին` այսօր բացման միջոցառման ընթացքում «Թումո»-ի և ԱՀ ղեկավարները համաձայնության եկան Արցախում կրթական ցանցի ընդլայնման վերաբերյալ, որի սկիզբը կդրվի՝ Կարմիր Շուկայում «Թումո» տուփ հիմնելով:

Մարտունիի և Ասկերանի տուփերի մեկնարկը տրվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Արտակ Բեգլարյանի, կրթության նախարար Անահիտ Հակոբյանի, համայնքային իշխանությունների, «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի և զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի, «Թումո Ստեփանակերտ»-ի առաջադեմ շրջանավարտների և նորաթուխ թումոցիների մասնակցությամբ: