Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Հակոբավանքի վանական համալիր։ Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ կից տեսանյութ հրապարակելով.
«Այսօր այցելել եմ Հակոբավանքի վանական համալիր և մասնակցել Սուրբ Պատարագին։
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ քննարկել ենք նաև հոգևոր կենտրոնի վերականգնման ծրագրի անհրաժեշտությունը։
Հավաստիացրել եմ, որ կառավարությունն այդ առումով կգործադրի անհրաժեշտ ջանքեր»,-գրել է նա։