ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Անահիտ Մանասյանն ու Քրիսթինե Վայգանդը հետևել են բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր անմիջական ուշադության ներքո է:
Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։