ԳլխավորԼուր

ՄԱԿ-ը Գորիսում տաք սննդի բաշխման շարժական կետ է բացել արցախցիների համար

Արցախից բռնի տեղահանվածները Գորիսում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բացել է տաք սննդի բաշխման շարժական կետ Արցախից բռնի տեղահանված անձանց համար:

«Շարժական կետն օրական կտրամադրի 2000 բաժին տաք սնունդ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տարածքը կընդլայնվի ոչ պարենային ապրանքների պահեստավորման համար։ Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել աջակցության տրամադրումը ողջ հանրապետությունում։